Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր համար կարևոր է եղել զրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ «Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն արդյունավետ և համարձակ քայլեր ձեռնարկել։ Եվրոպան կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղության հաստատման ճանապարհին»,- նշել է Շոլցը։ |