«Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի մոտավորապես ժամը 21:00-ին»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք՝ նախօրեին Մելիքյանը գրել էր հետևյալը․ «Քննչականից տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին»։ |