ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը փորձում է արգելել Հայաստանի՝ բանակ ունենալու իրավունքն անգամ»․ Արմեն Այվազյան
00:42, 20.07.2024 | mamul.am
2757 | 0

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել եմ, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է արգելել Հայաստանի բանակ ունենալու իրավունքն անգամ։ Բաքվում ՀՀ-ն անվանում են թշնամի և «օկուպացիոն պետություն»։
Մինչդեռ Հայաստանում և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները երբեք չեն համարձակվել իրերն իրենց անուններով կոչել և անվանել Թուրքիան ու Ադրբեջանը ֆաշիստական, հայատյաց, ռասիստական ու ցեղասպան պետություններ։ Այնինչ ճիշտ գնահատականները կարևոր են ինչպես ինքնապաշտպանական քաղաքականություն մշակելու և արդյունավետորեն կիրառելու համար, այնպես էլ միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջը ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակը պատշաճ կերպով ներկայացնելու առումով։
Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցելու Ֆրանսիայի պատրաստակամությունը չի համընկնում ՆԱՏՕ-ական մյուս պետությունների դիրքորոշումների հետ։ ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը, ընդհանուր առմամբ, ավելի սերտորեն են համագործակցում Բաքվի հետ՝ և՛ Թուրքիայի միջոցով, որն Ադրբեջանի հետ, փաստորեն, ռազմական ամենասերտ դաշինքն է կնքել, և՛ մի շարք այլ ձևաչափերով (համատեղ զորավարժություններ, վերապատրաստման ծրագրեր), և՛ զենք ու զինամթերք մատակարարելով։ Ադրբեջանին զենք են վաճառում և՛ ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակից Իսրայելը, և՛ ՆԱՏՕ-ական Իտալիան, Բուլղարիան ու Չեխիան։
Ադրբեջանին և Թուրքիային Այսրկովկասի վերահսկող են ուզում կարգել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը։ Սա վկայում է որ նրանց միջև կա համաձայնություն, որ Այսրկովկասը, ներառյալ Հայաստանը պետք է հանվի Ռուսաստանի ազդեցության գոտուց և տրվի Արևմուտքին, իսկ վերջինս՝ Թուրքիային։ Փաստորեն, այս համաձայնությունը կտրուկ հակասում է ՌԴ-ի ռազմավարական շահերին, բայց Կրեմլն ամեն դեպքում որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի հզորացման ուղիով ընթանալ՝ ընդսմին զոհաբերելով Հայաստանը»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր