ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել մասնակցությունը նախընտրական քարոզչական միջոցառումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա նախընտրական շտաբը։ «Անհամբերությամբ սպասում եմ քարոզարշավին մասնակցելուն, որպեսզի ցույց տամ Դոնալդ Թրամփի Project 2025 ծրագրի սպառնալիքը, ինչպես նաև խոսել իմ ձեռքբերումների և Ամերիկայի տեսլականի, մեր ժողովրդավարական համակարգը փրկելու, մեր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, բոլորի համար հնարավորություններ ստեղծելու մասին»,- նշված է տեքստում։ |