Որևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։ «ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր նամակ չի ստացել այն մասին, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախականությունները որևէ խանգարում են առաջացրել այլ պետությունների գործող արբանյակների և արբանյակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար»,- ասված է գերատեսչության պատասխանում։ |