ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+30 °C
«Բայդենն արժանի չէ ընտրապայքարի ամոթալի ընդհատման»․ Բադալյան
12:12, 20.07.2024 | mamul.am
1873 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ջո Բայդենը մտադիր է շարունակել պայքարը և տարածել է հայտարարություն, որ հաջորդ շաբաթ մտադիր է վերսկսել նախընտրական միջոցառումները:
Ով ինչպես վերաբերի Բայդենի վարչակազմի քաղաքականությանը, ինքը Ջո Բայդենը անշուշտ ամերիկյան քաղաքականության մեջ իր տասնամյակների գործունեությամբ և անցած ուղով թերևս արժանի է առնվազն հարգանքի:
Նա իհարկե ամերիկյան քաղաքականության կորիֆեյներից է, որի գործունեության, քաղաքական կենսագրության «ոսկեդարն» իհարկե արդեն բավականին հետևում է, որը հանգամանքների բերումով ներկայումս ստիպված է լինել ինչ-ինչ գործընթացներում ավելի շուտ օբյեկտ, քան սուբյեկտ, այդուհանդերձ նա իր անցած ուղով արժանի է հարգանքի: Նա իրապես հմուտ ու փորձառու քաղաքական և պետական այր է:
Ըստ այդմ, կրկնեմ, չնայած իր այսօրվա վիճակի և դերի ամբողջ հակասականությանը, նաեւ մեծ հաշվով՝ անմարդկայնությանը, ըստ իս Բայդենն արժանի չէ ընտրապայքարի ամոթալի ընդհատման:
Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իր քաղաքական կենսունակության շրջափուլում դեմոկրատական կուսակցության «բազեների» շարքին դասված Ջո Բայդենի անցած ուղղուն առավել արժանի կլինի մասնակցել մինչև վերջ և թեկուզ պարտվել Տրամպին, քան ամոթալիորեն լքել ընտրարշավը, այն էլ կարծում եմ ընդամենը դեմոկրատական կուսակցության «ձախ ֆունդամենտալիստների» դավադիր ճնշման ներքո»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր