ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+21 °C
Բանգլադեշում ոստիկանությունը կրակել է ցուցարարների ուղղությամբ
13:36, 20.07.2024 | mamul.am
2389 | 0

Բանգլադեշում պետական ​​պաշտոնների քվոտավորման համակարգի դեմ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կրակել է ցուցարարների ուղղությամբ, հայտնում է AFP-ն։ Կա տուժած։

Բողոքի ցույցերը Բանգլադեշում սկսվել են հուլիսի սկզբին, երբ մասնավոր և պետական ​​բուհերի հարյուրավոր ուսանողներ հանրապետության տարբեր քաղաքներում դեմ են արտահայտվել 1971թ. անկախության պատերազմի մասնակիցների հարազատների համար աշխատանքի տեղավորման քվոտաներին՝ դրանք համարելով խտրական: Գրեթե 32 միլիոն երիտասարդներ չունեն աշխատանք կամ մասնագիտական կրթություն 170 միլիոն բնակչությամբ երկրում: Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում գործազրկության դեմ պայքարի համար: Ընդհանուր առմամբ 75 մարդ է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր