ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«ԵՊՀ-ն՝ ընդդեմ երիտասարդ գիտնականների»․ Կարեն Հեքիմյան
16:36, 20.07.2024 | mamul.am
1574 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Բացահայտվեց ԵՊՀ-ի հերթական շահախարդախությունը:
Ուրեմն, ԵՊՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) 2024թ հոկտեմբերին «միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովն է» կազմակերպում: ԵՊՀ-ի ՈւԳԸ-ն տեղեկացնում է, որ երիտասարդ գիտնականների աշխատությունները կտպագրվեն «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում:
Այժմ ամենակարևորը: Ըստ ԵՊՀ ՈւԳԸ-ի, իրենց պարբերականն ընդգրկված է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գիտական հրատարակությունների ցանկում: ԲՈԿ-ից հերքում են` նման բան չկա, պարբերականն ընդգրկված չէ ԲՈԿ-ի ցանկում: Ընդ որում, ցանկը հասանելի է, հրապարակված է ԲՈԿ-ի պաշտոնական կայքում:
Քանի որ գիտաժողովը «միջազգային է», ապա ԵՊՀ-ն «միջազգային» սկանդալից չի խուսափի: Չնայած, ԵՊՀ-ն սկանդալներին սովոր է»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր