Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․«Եթե վաղը պատերազմ սկսվի...
Անընդհատ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, անընդհատ խաղաղության մասին խոսելով՝ Հայաստանին խաղաղություն չես բերում։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը դամոկլյան սրի նման կախված է Հայաստանի գլխին։ Նոր պատերազմի դեպքում նախկինում իր զորավարական ունակություններին կասկածողների վրա մուննաթ եկած Նիկոլ Փաշինյանից զատ, ո՞վ է գլխավորելու մեր զինված ուժերը։ Մասնագիտությամբ պատմության դասատու, ժամկետային զինծառայության ժամանակ իր հրամանատարին դանակահարած ու այդ պատճառով ազատազրկված Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար եղած ժամանակ հարստացել, տներ է գնել, երբ բանակում բարձիթողի վիճակ է, այս տարի խաղաղ պայմաններում 22 զինծառայող է մահացել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը մասնագիտությամբ ոստիկան է, որպես Հայաստանի ոստիկանապետ Գավառի աղմկահարույց դեպքով ձախողվել է, պաշտոնազրկվել։ Նախարարի մյուս տեղակալ Կարեն Բրուտյանը ևս ռազմական գործի հետ կապ չունի, երկարամյա ֆինանսիստ է։ 2022-ին Սուրեն Պապիկյանն իր օգնական է նշանակել այն ժամանակ 23 տարեկան Մանե Մարկոսյանին, ով ռազմական գործի հետ կապ չունի։ Սուրեն Պապիկյանի խորհրդականների մասին ՊՆ կայքում տեղեկություններ չկան։ Սակայն համացանցում գտա ազատ կեցվածքով լուսանկարված Պապիկյանի խորհրդականի նկարը։ ՊՆ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողներին ասում էր, որ Ջերմուկի մոտ Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակը թիկունքից մատակարարում չի ստանալու, և նահանջելու է։ Ասրյանն էր, որ լրագրողին կոչ էր անում զենք վերցնել ու գնալ սահմանը պաշտպանելու։
Եթե վաղը պատերազմ լինի, իրենք՝ վերոնշյալներն են ղեկավարելու մեր բանակի կռիվը ՆԱՏՕ-ի չափանիշներով վերափոխված, ռուսական, թուրքական, իսրայելական, պակիստանյան, իտալական և այլ զենքերով սպառազինված Ադրբեջանի բանակի դեմ»։