ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունում աճում է փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածության նկատմամբ աջակցությունը՝ նրան դիտարկելով որպես Ջո Բայդենին փոխարինելու ամենահարմար թեկնածու։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով կուսակցության պաշտոնյաներին։ «Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպիսին կլինի նոր թեկնածուի ընտրության գործընթացը, եթե Ջո Բայդենը հեռանա, բայց շատ դեմոկրատներ ասում են, որ ավելի հավանական է, քան երբևէ, որ փոխնախագահ Քամալա Հարիսը լինի թեկնածուն»,- ասվում է հրապարակման մեջ: |