Իսրայելն, ի պատասխան Թել Ավիվին հասցրած հարվածների, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները, առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին։ Լրատվամիջոցների տվյալով՝ իսրայելական հարձակման թիրախում են հայտնվել Հոդեյդա նավահանգստային քաղաքում գտնվող վառելիքի և սպառազինության պահեստները: Նշվում է, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Al Masirah TV-ի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդյունքում Հոդեյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Տեղեկությունը հաստատել է նաև Al Jazeera-ն։ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Եմենի Հոդեյդա նավահանգստի ռազմական օբյեկտներին։
|