ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թեժ վիճակ է Մերձավոր Արևելքում»․ քաղաքագետ
11:12, 21.07.2024 | mamul.am
3505 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառւոմը․ «Թեժ վիճակ է Մերձավոր Արևելքում: Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Եմենին ու Լիբանանին, քրդական դիրքերի ուղղությամբ գործողություններ է իրականացնում Թուրքիան»։ Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է կատարել․ «Ինչպե՞ս պատահեց, որ Իսրայելի հզոր ՀՕՊ-ը չորսաց հուսիթների ԱԹՍ-ն, որը Թել-Ավիվում մարդկային զոհի պատճառ դարձավ, ինչպե՞ս հնարավոր դարձավ Իսրայելի արագ պատասխանը Եմենին և ինչո՞ւ հենց այսօր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ենթադրեց, որ Իրանը մեկ-երկու շաբաթից միջուկային երկիր կդառնա: Մերձավոր Արևելքում լարվածության նոր բորբոքումը կապվա՞ծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր