Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Մինսկի խումբը պահպանելու կարիք չկա։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»,- նշել է նա։ |