Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցով, իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսները դժվարին են լինելու Ուկրաինայի նախագահի համար, նաև՝ ԱՄՆ հետագա աջակցության անորոշության պատճառով։ «Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի դիմել հանրաքվեի։ Չեմ կարծում, որ կկարողանա ինքնուրույն, առանց ժողովրդի համաձայնության հասնել ցավոտ և կարևոր պայմանավորվածությունների»,- նշել է Կիևի քաղաքապետը։ |