Գեղարքունիքի մարզում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավոր, Սրբազան շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ անվտանգային խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ «Ադրբեջանական լրատվամիջոցներն ու իշխանությունները ամեն օր ազդարարում են նաև այս տարածաշրջան մտնելու մասին։ Ադրբեջանում կազմվում են ցուցակներ, որտեղ պիտի, իրենց խոսքով ասած, վերաբնակեցնեն ադրբեջանցիներին։ Իրենք ասում են՝ հայկական կողմի հետ կա համաձայնություն, որպեսզի փախստական կոչվածները վերադառնան այստեղ։ Սա է ՀՀ ապագան։ Եթե ուշքի չգանք, չսթափվենք, չհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, հանգիստ քայլելով մտնելու են Հայաստան»։ |