ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանին նշանակել են ՀՀ-ի լուծարային կառավարիչ»․ Ոսկանյան
02:36, 22.07.2024 | mamul.am
3087 | 6

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանին նշանակել են ՀՀ-ի լուծարային կառավարիչ
Ավելի քան 6 տարի Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ խաբում է հանրությանը, մեկ՝ ինքը չի կարող բանակցել Արցախի հարցով, քանի որ արցախցիների կողմից ընտրված չէ, հետո սեփական, զրոյական կետից, ինչ ուզում, բանակցում է ,միտումնավոր կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ժառանգությունից, Իլհամ Ալիևի հետ թաքուն պայմանավորվում է Դուշանբեի վերելակում, հաջորդ օրը հանդիպման ժամանակ հաստատում Իլհամի հետ պայմանավորվածությունը։ 2020թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանը Տավուշում ռազմական գործողություններ սկսեց, այդ առթիվ Սարդարապատում հաղթահանդես և պարգևատրման մեծ հանդիսություն կազմակերպեց։ Նա պատերազմի շեմին հետևողական կերպով պառակտեց հանրությանը, դատական հետապնդումների ենթարկեց մարտական գեներալներին, պետական բյուջեի մեծ փողերը մսխեց գյուղերն ասֆալտապատելու վրա,130 կամ 160 միլիոն դոլարով գնեց առանց հրթիռների, պատերազմի համար անպետք «Սու-30» ինքնաթիռներ, 44-օրյա պատերազմի 2-րդ օրը ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց պարտվելու մասին՝ «եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ երբեք պարտված չենք համարի», պատերազմի ընթացքում բանակի համալրում չարեց, 2020թ․ հոկտեմբերի 7-ին ռուսական ՌԲԿ հեռուստաալիքի ուղիղ եթերում բացահայտեց հակահարձակման պլանը, չընդունեց պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկները, թաքուն կապիտուլյացիա ստորագրեց, մեծ տարածքներ հանձնեց; 2020 թվականից հետո դրսի հզոր կենտրոնները, ներսի գործակալ ուժերի միջոցով Փաշինյանին քաղաքականապես վերակենդանացրին, «նախկիններ-հեղափոխականներ» խաղացնելով՝ նրան ընտրություններով լեգիտիմացրին։ Նիկոլ Փաշինյանը ,չգիտես ինչի դիմաց ,2022թ․ հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, սահմանազատման անվան տակ հանձնեց Ղազախի 4 գյուղերի ու Կիրանց գյուղի տարածքները։ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը խաղաղություն ասելով՝ խաբում են հայ ժողովրդին, Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի Հանրապետության վերացումը կամ փաստացի վերացումն է։ Նիկոլ Փաշինյանը նշանակված է ՀՀ-ի լուծարային կառավարիչ ու այդ գործն անսխալ, անշեղ կատարում է։ Ցավոք, այդ գործում նա մենակ չէ, մենակ չէ, ՔՊ-ի հետ միասին, Նիկոլ Փաշինյանին օգնում են ընդդիմություն խաղացող շատերը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր