ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Անիծվեն նրանք, ովքեր սպանեցին Արցախցի երեխաների մանկությունը»․ Հոխիկյան
02:06, 22.07.2024 | mamul.am
2203 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն քանի օր է՝ ականջներումս հնչում են Արցախի Ճարտար քաղաքի 13-ամյա աղջնակի լացի ձայնն ու խնդրանքը՝ ասեք, որ մեր տուն գնալու ենք...
Երեխան, որը պիտի վայելեր իր մանկությունը, հայրենիքի մասին ամեն երգից ու ամեն խոսքից հոնգուր-հոնգուր լաց է լինում՝ կարոտելով իր ծննդավայրը, իր տունը, որ ծախեցին դավադրաբար։
Փորձում էի հանգստացնել Արցախցի երեխային, բայց քիչ էր մնում, ինքս նստեի նրա կողքին ու բարձրաձայն լացեի։ Ու արդեն քանի օր է՝ արթնանում եմ այդ երեխայի լացի ձայնից...
Անիծյալ լինեն նրանք, ովքեր սպանեցին Արցախցի երեխաների մանկությունը, բայց ես վստահ եմ՝ հենց այդ երեխաներն են օրհնյալ լինելու՝ նորից ազատագրելով մեր Արցախը։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր