ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Բայդենը շատ իմաստուն քայլ արեց». Սուրեն Սարգսյան
08:48, 22.07.2024 | mamul.am
2795 | 1

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բայդենը շատ իմաստուն քայլ արեց:
Դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմություն լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:
Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր և, եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլկերպ կհիշեին: Ի դեպ Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:
Ինչ վերաբերում է նայեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:
Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր