Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ուկրաինային աջակցելու համար, և նախագահական մրցավազքից դուրս գալու նրա որոշումն անվանել «ծանր, բայց ուժեղ»։ «Վերջին տարիներին շատ ուժեղ որոշումներ են կայացվել, որոնք կհիշվեն որպես համարձակ քայլեր՝ նախագահ Բայդենի կողմից։ Եվ մենք հարգում ենք նրա ծանր, բայց ուժեղ որոշումը։ Մենք միշտ երախտապարտ կլինենք նրան։ Նա աջակցեց մեր երկրին՝ պատմության ամենադրամատիկ պահին, օգնեց մեզ՝ կանխելու պուտինյան օկուպացիան։ Ուկրաինայում և ամբողջ Եվրոպայում ներկայիս իրավիճակը մնում է բարդ, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ ԱՄՆ-ի հետագա ուժեղ առաջնորդությունը թույլ չի տա ռուսական չարիքին՝ հաջողության հասնել»,- X-ում գրել է Զելենսկին։ |