Եվրոմիությունը գազի ներկրման ծավալների ավելացման շուրջ բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ներդրումներ չի կատարի Եվրոպա արդյունահանման և մատակարարումների ավելացման գործում, եթե ԵՄ երկրները չերաշխավորեն գազի գնման երկարաժամկետ պայմանագրերը: «Եվրոպացիներն ակնկալում են, որ մենք միլիարդներ կներդնենք, հետո ասում են, թե 10 տարի հետո ԵՄ-ին գազ պետք չի լինի։ Մի՞թե մենք հիմարի ենք նման, ով տասնյակ միլիարդավոր դոլարներ կներդնի, որը նրանց պետք չի լինի»,- ասել էր Ալիևը։ |