ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի վիճակի չէ կառավարելու երկիրը, եթե չի կարող առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Նման կարծիք է հայտնել նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Ո՞վ է հիմա ղեկավարում մեր երկիրը։ Դա խաբեբա Ջոն չէ, նա գաղափար չունի, թե որտեղ է գտնվում։ Եթե նա չի կարողանում առաջադրվել, ապա չի կարողանա նաև կառավարել մեր երկիրը»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։ |