Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է օրեր առաջ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքին: Հիշեցնենք՝ անհայտ անձը հեղուկանման զանգված էր լցրել սոսի տեսակի ծառերի տակ: «Ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել: Երևանցիներին կոչ ենք անում նմանատիպ դեպքերի արձանագրման դեպքում դիմել մեզ, ոստիկանություն, որովհետև դա անթույլատրելի է ու պատժվում է օրենքով»,- ասել է քաղաքապետը: |