ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում առաջին 5 տարիներին զգալու ենք վնասը». Հրանտ Բագրատյան
14:42, 22.07.2024 | mamul.am
2203 | 0

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168TV-ի եթերում անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման դրական ու բացասական կողմերին, ասել է. «Սահմանի բացումը հայ-թուրքական առևտրի համար մեծ պլյուսներ չի տալու: Այսօրվա մեր առևտուրը Թուրքիայի հետ Վրաստանի միջոցով 300 մլն է, կդառնա 350 կամ 400 մլն: Իհարկե սահմանի բացումը կփոխի մեր բեռների աշխարհագրությունը դեպի Եվրոպա. այ դա առավելություն է: Էնպես որ մեծ բան չի լինելու: Հատկապես առաջին 5 տարիներին, եթե 5-րդ տարուց հետո Հայաստան մնա, այլ հարց է, մենք անընդհատ զգալու ենք վնասը՝ թուրքերը մտան, կապիտալ և այլն, և այլն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր