Եվրոմիությունը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների գործողության ժամկետը։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Սահմանափակումները կգործեն մինչ 2025թ․ հունվարի 31-ը: Խոսքը 2014 թվականից Ղրիմի միացման պատճառով սահմանված պատժամիջոցների մասին է։ Սահմանափակումներն ազդում են առևտրի, ֆինանսների, տեխնոլոգիաների, արդյունաբերության, տրանսպորտի վրա, սահմանափակվում է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներմուծումը, շքեղության և երկակի նշանակության ապրանքների արտահանումը։ Բացի այդ, սահմանափակումներն ուղղված են պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարին։ |