ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+21 °C
Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը․ ԱԳՆ
19:26, 22.07.2024 | mamul.am
1070 | 0

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են․ «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS)՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Իր ներածական խոսքում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը, ձեռքբերումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ համագործակցության զարգացման հեռանկարներին։ ԵՄ հետ խորացող գործընկերության համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են ձևավորված արժեքահեն գործընկերությանը և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին։
ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը»:

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
16:54, 19.09.2024
1222 | 0
դեպի վեր