«Ըստ մեզ հասած տեղեկությունների, մեր շարժումը սևացնելու ու պախարակելու համար էս մարդիկ մի քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսել։ Փորձում են հակաքարոզչության ստոր ու կեղտոտ միջոցներով հասնել ինչ-որ նպատակների»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Ավելի կոնկրետ տվյալներ կճշտենք, որ իմանաք, թե որքան գումար են վատնում, որպեսզի մեր կյանքը չվերականգնվի։ Ներսից եկած տվյալներով մոտավորապես 50 և գուցե ավել միլիոն դոլար են ծախսել և շարունակում են ծախսել այս պայքարը սևացնելու համար։ Մանարմասներ կճշտենք, կհաղորդենք»,-ասաց Բագրատ Սրբազանը։ |