Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Հուլիսի 23-27-ին կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Եղանակը՝ մարզերում Հուլիսի 23-ին, 27-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`17-20մ/վ արագությամբ։ եղանակը՝ երևանում Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |