«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրա նշանակման պահին՝ 23-ի դեկտեմբերի 18-ին, արդեն բացասական կարծիք կար, իսկ այս 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձևավորվել: Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաև Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է։ Մանրամասները՝ թերթի համարում: |