ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Երևանն ու Բաքուն շարունակում են զգալի հաջողություններ գրանցել խաղաղության պայմանագրի ճանապարհին։ Մենք ձգտում ենք աջակցել այդ գործընթացին։ Խաղաղության ժամանակն է»,- ասել է Միլերը։ |