ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել։ Հայտարարությունը հրապարակվել է X-ում։ «Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, և չկա անհնարին ոչինչ, եթե աշխատենք միահամուռ ուժերով։ Մենք պարզապես պետք է հիշենք՝ ով ենք մենք։ Ես իմ նախագահությունը հենց դա ապացուցելուն եմ նվիրել, և կշարունակեմ դա անել այսօր, վաղը և ամեն օր, երբ պատիվ կունենամ լինելու ձեր նախագահը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բայդենը հայտնել էր նախընտրական պայքարից դուրս գալու մասին՝ ի շահ կուսակցության ու երկրի։ |