ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանի միջոցով «հարավային ճակատ» բացել Ռուսաստանի դեմ՝ օգտվելով Վրաստանում ստեղծված իրավիճակից։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին։ Հոդվածի հեղինակ Մեհմեդ Ալի Գյուլերը նշում է, որ Վաշինգթոնը վաղուց էր նման ծրագրեր գծում, սակայն մինչ օրս ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել։ «Այս պահին ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ մերձեցմամբ, որպեսզի օգտագործի խաղաքարտը՝ նշված նպատակին հասնելու համար։ Դրա համար Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրվել էր նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կծառայի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է այդ լուրը և հայտարարել, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ռազմավարական նոր փուլ է մեկնարկում։ Այսպիսով, ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկակի նպատակի՝ «հարավային ճակատ» բացել Ռուսաստանի դեմ և միաժամանակ մխրճվել «Աստանայի եռանկյան» (Թուրքիա-Ռուսաստան-Իրան) մեջ»,- գրում է Cumhuriyet-ը։ |