ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի ՌԴ-ի մասնակցությամբ, բայց ոչ՝ Պուտինի պայմաններով»․ Բորել
12:42, 23.07.2024 | mamul.am
3794 | 0

Ուկրաինայի հարցով հաջորդ գագաթնաժողովը պետք է անցկացվի Ռուսաստանի մասնակցությամբ, հիմնված միջազգային իրավունքի վրա, սակայն ոչ այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Պուտինը։ Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է FREEДОМ-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վճռական է տրամադրված և ամեն ինչ անելու է՝ գագաթնաժողովին Ռուսաստանի Դաշնությանը ներգրավելու համար:

«Հաջորդ քայլը պահանջում է Ռուսաստանի ներգրավումը բանակցություններին։ Շվեյցարիայի գագաթնաժողովը լավ արդյունք ունեցավ, բայց այն պետք է բարելավվի։ Շուրջ 90 երկրներ համաձայնել են այս հանդիպման ամփոփիչ հայտարարությանը, բայց մենք պետք է ավելի հեռուն գնանք, որպեսզի հակազդենք ռուսական քարոզչությանը, բացատրենք աշխարհին, թե ինչ է կատարվում։ Ռուսաստանը հարձակում է իրականացնում Ուկրաինայի դեմ, որը պաշտպանվում է, և մենք պետք է նրան օգնենք ինքնապաշտպանության հարցում»,- ասել է Բորելը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր