Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Այսօր Նոր Նորքի 2-րդ զանգվածում մարդկային մեծ կուտակում տեսա: Մարդկանց դեմքերը խիստ մտահոգ, լարված էին, մտածեցի, որ բողոքի հավաք է: Հետո իմացա, որ զինակոչիկների հերթական խումբն են բանակ ճանապարհում։ 2018-ին պարծենում էիք, որ մարդկանց ժպիտներ եք պարգևել, անցած 6 տարում մահեր ու աղետներ եք բերել, գողացել եք մարդկանց ժպիտները, հիմա ծնողներն իրենց զավակներրին այնպես մտահոգ են ժամկետային զինծառայության ուղարկում, կարծես ռազմաճակատ ճանապարհելիս լինեն»: |