ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Հնդկաստանն ավելացնում է զենքի արտահանման ծավալները
14:18, 23.07.2024 | mamul.am
2894 | 0

Հնդկաստանը վերջին մի քանի տարում զգալիորեն ավելացրել է պաշտպանական ծախսերը՝ աստիճանաբար զենք ներմուծողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի՝ տեղ զբաղեցնելով 25 լավագույնների ցուցակում։ Այս մասին ասվում է Հնդկաստանի խորհրդարանում ներկայացված տնտեսական ակնարկում, որը պատրաստել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրությունը զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարում 740 մլրդ ռուփիից (8,8 մլրդ դոլար) հասնելով 2023 ֆինանսական տարում մինչև 1 տրիլիոն ռուփիի (գրեթե 12 մլրդ դոլար)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր