Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) տրանսպորտի և զարգացման նախարար Էրհան Արըքլին Ulusal հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ճանաչված է միայն Անկարայի կողմից) իշխանությունները չեն բացառում հանրապետության անցումն ինքնավար կարգավիճակի։ «ԱՄՆ-ն և Եվրոմիությունը չեն ցանկանում ՀԿԹՀ-ի գոյությունը, ներառյալ՝ դրա ճանաչումը։ Արևմուտքը ցանկանում է Հյուսիսային Կիպրոսը ԵՄ մաս դարձնել։ Հյուսիսային Կիպրոսից թուրքերի անհետացման և կղզուց Թուրքիայի հեռանալու դեպքում գազի և նավթի հարուստ հանքավայրերը կանցնեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի վերահսկողության տակ»,- ասել է Արըքլին։ |