Եվրոխորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ խորհրդի որոշման կապակցությամբ։ «ԵՄ-ն առաջին անգամ Հայաստանին աջակցություն է տրամադրում Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Ուրախ եմ այս որոշման համար, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ»,- X-ում գրել է եվրոպատգամավորը։ |