Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ոչ մի մտավորական, մանավանդ՝ գրականագետ, չի հանդգնի Տերյանին քննադատել, թե ինչո՞ւ է ասել «Երկիր Նաիրի, երազ հեռավոր..., կամ՝ Չարենցին, որ Երկիր Նաիրին անվանում է միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն: Բայց բոլորը կամ գրեթե բոլորը դեմ են Նիկոլ Փաշինյանի «իրական և պատմական Հայաստան», քաղաքական բնորոշմանը: Եղբայր, Երկիր Նաիրին պատմական Հայաստանի խտացումը չէ՞»: |