Մոսկվայի հյուսիսում գտնվող շենքի բակում մեքենա է պայթել, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: Ենթադրվում է, որ պայթեցված Land Cruiser-ում եղել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպան։ Ենթադրաբար, ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված եղել, որը գործի է դրվել, երբ զինվորականը նստել է մեքենան։ Սպան կորցրել է ոտնաթաթերը, իսկ կինը դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել։ |