Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ հարձակումների կազմակերպիչները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վերջին շրջանում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, մեկը՝ Սլովակիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում։ Դա ընդհանուր ձեռագիր է, որը բնութագրում է նույն գլոբալ քաղաքական ուժերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կոբախիձեն։ Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն փաստը, որ Վրաստանի հատուկ ծառայությունները հետաքննում են Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, խոսում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում: |