Կրեմլը չի կարող միջամտել ընտանեկան կամ առավել ևս բիզնես հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Wildberries-ի և Russ խմբի միավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Պեսկովը հաստատել է, որ նամակ են հղել ՌԴ նախագահին՝ խնդրանքով աջակցել ընկերությունների միավորմանը։ «Մենք չենք կարող միջամտել կորպորատիվ գործողություններին, մենք կարող ենք միայն աջակցել»,- ասել է Պեսկովը։ |