Երևանի քաղաքապետարանում ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նիստերի ժամանակ տարբեր նկատողությունները, դժգոհությունները ի՞նչ հետևանքներ են ունենում. հաճախ ոչինչ չի փոխվում: Ավինյանն ասաց՝ շատ բան է փոխվում ու խոսեց փոսալցման, ասֆալտապատման, ջրագծերի անցկացման և այլ աշխատանքների ծավալների մասին. «Անպատասխանատու աշխատակիցները պատժվում են, շատ մարդիկ փոխարինվում են: Այս դահլիճում տեղի ունեցող խորհրդակություններն ունենում են արդյունք»,- նշեց նա: |