««ԱՆԻՖ-ում չարաշահումներ թույլ են տվել նաև խորհրդի անդամները»», նման պնդում է արել նախկին նախարար Վահան Քերոբյանը: Դուք տվյալ ժամանակահատվածում խորհրդի նախագահն եք եղել, ի՞նչ չարաշահումներ եք թույլ տվել»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով քաղաքապետ Ավինյանին՝ հետաքրքրվեց լրագրողը: Ավինյանն ասաց՝ բանավեճի մեջ չի մտնի. «Իմ մոտ այնպիսի զգացողություն է միշտ առաջանում, որ տարբեր պաշտոնյաներ ինչ-որ ժամանակ պաշտոնի լինելուց հետո, ինչ-որ պատճառներով զրկվում են պաշտոնից, հետո ստացվում է, որ իրենք արդարության առաջամարտիկներ էին, մնացածը՝ վատը... Ժամանակն ամեն ինչ իր տեղը դնելու է»: |