ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է փոխնախագահ Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Politico-ն։ Հաջորդ բանավեճը, որը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, կանցկացնի ABC News հեռուստաալիքը: Վերջին օրերին Թրամփը պնդում էր, որ բանավեճն անցկացնի «ավելի պահպանողական» Fox News հեռուստաալիքը: Թրամփը նշել է, որ «հիացած չէ» ABC News-ով, որը, ըստ նրա, ավելի բարեհաճ է տրամադրված գործող նախագահ Ջո Բայդենի և Քամալա Հարիսի նկատմամբ։ |