Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մոտ է սեփական հրթիռների արտադրմանն ու դրանց կիրառմանը։ «Մեր հրթիռային ծրագիրը լավ դինամիկա ունի։ Մենք ապավինում ենք ոչ միայն գործընկերների մատակարարումներին, այլև աստիճանաբար մոտենում ենք սեփական հրթիռները կիրառելու հնարավորությանը»,- ասել է Զելենսկին՝ ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ |