Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Գերմանիայում ոստիկանության կողմից մի շարք իսլամական կենտրոնների փակման հետ, գրում է IRNA-ն։ Ավելի վաղ Գերմանիայի ոստիկանությունն արգելել էր Համբուրգի իսլամական կենտրոնի (IZH) և դրա ստորաբաժանումների գործունեությունը Գերմանիայի տարածքում: Ոստիկանությունը հայտնել էր, որ կենտրոնը ծայրահեղական գործունեություն է ծավալում և հակասահմանադրական նպատակներ է հետապնդում։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի խոսքով՝ Համբուրգի իսլամական կենտրոնն ու դրա մասնաճյուղերն աջակցում են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժամնը, որի գործունեությունն արգելված է Գերմանիայի տարածքում։ |