ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մոսկվայում մեքենա պայթեցնելու համար կասկածվողին ձերբակալել են Թուրքիայում
19:24, 24.07.2024 | mamul.am
3320 | 0

Հուլիսի 24-ին Մոսկվայում մեքենա պայթեցնելու համար կասկածվողին, ով այնուհետև մեկնել էր Թուրքիա, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Բոդրումում, հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան։

«Այսօր ժամը 10:30-ին Ինտերպոլի ռուսական ստորաբաժանման ներկայացուցիչները զանգահարել են մեր Ինտերպոլի/Եվրոպոլի վարչության շտաբ և հայտնել, որ ՌԴ քաղաքացի Եվգենի Սերեբրյակով անունով տղամարդը ականապատ մեքենայով ահաբեկչություն է կատարել Մոսկվայում, երկու հոգի է վիրավորվել ահաբեկչության հետևանքով, իսկ անձը մեր երկիր է ժամանել Մոսկվա-Բոդրում ինքնաթիռով...

Մոսկվայում մեքենա պայթեցնելու համար կասկածվողին ձերբակալել են Թուրքիայում
Նրան բերման են ենթարկել Բոդրումի Մուղլա նահանգի ոստիկանական ստորաբաժանումները»,- գրել է նախարարը X-ում:
Մոսկվայում մեքենա պայթեցնելու համար կասկածվողին ձերբակալել են Թուրքիայում

Նշենք, որ այսօր Մոսկվայում մեքենա է պայթել է բնակելի շենքի կայանատեղիում անհայտ առարկայի պայթյունի հետևանքով: Երկու մարդ վիրավորվել է։ Ռուսական աղբյուրները գրում են, որ պայթյունի պահին մեքենայում գտնվող տղամարդու ոտքերը կտրվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր