ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Արժանապատվություն, որը խորթ է ՔՊ-ին»․ Սուրենյանց
02:18, 25.07.2024 | mamul.am
1821 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Արժանապատվություն, որը խորթ է ՔՊ-ին․

«Վստահ եմ` մենք երբևէ այս երկրում ընտրություն չենք կեղծելու, և մի օր ընդդիմությունն է արդար ընտրությամբ հաղթելու։ Բայց վստահ չեմ, որ այսօրվա հարթակում այն ուժերն են, որ այդ ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»,- այսօր ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Թվում է՝ անխոցելի մտքեր է արտահայտել Ավինյանը:
Բայց իրականում կրկին նույն քարոզչական թրենդն է, երբ փորձ է արվում ժողովրդավարությունը, որպես բրենդ, ասոցացնել ՔՊ-ի հետ:
Հենց այստեղ սկսվում է մանիպուլյացիան, որովհետև եթե պահպանվեին ժողովրդավարական ընթացակարգերը, որոնք անշուշտ չեն սահմանափակվում միայն քվեարկության պրոցեսով, նույն Ավինյանը քաղաքապետ չէր լինի:
Անցած տարվա ընտրությունների արդյունքները խոսում էին Երևանում ՔՊ-ի պարտության մասին ու Ավինյանի վերընտրությունն ոչ թե ժողովրդավարության արդյունք է, այլ քաղաքական «անասնագողության» հետևանք:
Կամ՝ ի՞նչ արժեք ունեն ֆորմալ առումով օրինական, մրցակցային ընտրությունները, երբ ՔՊ-ն դրանց արդյունքները խմբագրում է բոլոր այն ՏԻՄ-երում, որտեղ պարտվել է:
Եվ վերջապես՝ բնույթով ավտորիտար ՔՊ-ն տարբեր գործիքներով ինքն է նպաստում այնպիսի ընդդիմադիր հարթակների ձևավորմանը, որոնց խոսույթի պարագայում միայն ինքը կարող է «քաղաքակիրթ» երևալ:
Ընդդիմադիր դաշտը չի սահմանափակվում միայն խորհրդարանական սեգմենտով ու պետք չէ քաղաքական համակարգին անդրադառնալ միայն այդ պարամետրերով, մանավանդ, որ հենց ավագանիում Ավինյանի հիմնական ընդդիմադիր ուժը Հայկ Մարությանի կուսակցությունն է:
Ու ոչ մի փաստ չկա, որ վերջինիս քաղաքական թիմը իշխանություն լինելու պարագայում չի զիջի այն, եթե պարտվի ընտրություններում: Հայկ Մարությանը միայն քաղաքական հակազդեցություն էր ցուցադրում, երբ նրա դեմ նախաձեռնվեց իմպիչմենթի գործընթաց ու հեռացավ քաղաքական արժանապատվությամբ:
Մի կատեգորիա, որը խորթ է ՔՊ-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր