ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ-ն չի ընտրի այն ճանապարհը, որն ընտրել է Ուկրաինան
22:24, 24.07.2024 | mamul.am
3455 | 0

Կրեմլը հարգում է Հայաստանի քայլերը ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ
Կրեմլը հարգում է ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնված համագործակցությունը, սակայն հույս ունի, որ դա չի կայանա Մոսկվայի հետ հարաբերությունների հաշվին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանին 10 միլիոն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու` ԵՄ որոշումը մեկնաբանելու խնդրանքին:

«Կրեմլում հարգանքով են վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, սակայն հույս ունեն, որ այն չի լինի ի վնաս Մոսկվայի հետ հարաբերությունների։ Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը: Մենք հավատարիմ ենք մեր ջերմ հարաբերությունները շարունակելուն, մտադիր ենք դրանք զարգացնել, շատ ծրագրեր ունենք»,- հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր