ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել ժողովրդին և խոստացել մնալ նախագահի պաշտոնում մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը և ապահովել հպարտ երկրների կոալիցիայի միասնությունը՝ հաջակցություն Ուկրաինայի։ «Մենք կշարունակենք ուժեղացնել ՆԱՏՕ-ն, ես կդարձնեմ այն ավելի հզոր և ավելի միասնական, քան երբևէ»,- Բայդենի խոսքը մեջբերում է CNN-ը։ Բայդենը նաև բացատրել է ընտրապայքարը թողնելու որոշումը․ «Եկել է ջահը երիտասարդ սերնդին փոխանցելու ժամանակը։ Կարծում եմ՝ որպես նախագահ իմ վաստակը, աշխարհում իմ առաջնորդնությունն ու Ամերիկայի ապագայի իմ տեսլականն ինձ արժանի են դարձնում երկրորդ ժամկետի համար, սակայն ոչինչ չպետք է կանգնի մեր ժողովրդավարության փրկության ճանապարհին, ներառյալ՝ մեր սեփական հավակնությունները»։ Բայդենը կրկին հայտարարել է, որ ընտրություն է կատարել փոխնախագահ Քամալա Հարիսի օգտին՝ նրան անվանելով փորձառու քաղաքական գործիչ: |