Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ այսօր կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, գրում են թուրքական ԶԼՄ-ները։ Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները, ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ |